Bitcoin.org-ը քո աջակցության կարիքն ունի։ Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Թերթել դրամապանակները

Ֆիզիկական (սարքային ապահովման)

Ledger Nano S

Ledger Nano S-ը անվտանգ Բիթքոյն ֆիզիկական դրամապանակ է: Այն միանում է ցանկացած համակարգչին USB-ի միջոցով և տեղադրում է ներկառուցված OLED էկրան կոճակի մեկ հպումով յուրաքանչյուր գործառնությունը կրկնակի ստուգելու և հաստատելու համար:

  • Bech32
    Bech32-ն հասցեի հատուկ ձևաչափ է, որը հնարավոր է դարձել SegWit-ի շնորհիվ (հավելյալ տեղեկության համար տես՝ SegWit-ի գործառույթների նկարագրությունը): Այս հասցեի ձևաչափը նաև հայտնի է որպես «bc1 հասցեներ»: Որոշ Բիթքոյն դրամապանակներ և ծառայություններ դեռ համատեղելի չեն դեպի Bech32 հասցեներ միջոցներ ուղարկելու կամ Bech32 հասցեներից միջոցներ ստանալու գործառույթի հետ։
  • Ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակ
    Որոշ դրամապանակներ, բացի ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակին ուղարկելու հնարավորությունից, կարող են կապակցվել և միանալ դրանց: Թեև գրեթե բոլոր դրամապանակները կարող են ուղարկել ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակին, մեկի հետ կապակցվելու հնարավորությունը եզակի գործառույթ է։ Այս գործառույթը թույլ է տալիս դրամական միջոցներ ուղարկել և ստանալ անմիջապես ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակից։
  • Հնաժառանգ հասցեներ (Legacy Addresses)
    Դրամապանակներից շատերը հնարավորություն ունեն միջոցներ ուղարկել և ստանալ Բիթքոյնի հնաժառանգ հասցեներով: Հնաժառանգ հասցեները սկսվում են 1-ով կամ 3-ով (ի տարբերություն bc1-ով սկսվող հասցեների): Առանց հնաժառանգ հասցեի հետ համատեղելիության, Դուք չեք կարող ստանալ բիթքոյն հին դրամապանակներից կամ փոխանակումներից:
  • Բազմաստորագրություն
    Որոշ դրամապանակներ կարող են պահանջել մեկից ավելի բանալի՝ գործառնությունը թույլատրելու համար: Սա կարող է կիրառվել պատասխանատվությունը և վերահսկողությունը մի քանի կողմերի միջև բաժանելու համար:
  • SegWit (Segregated Witness, բառացի՝ առանձնացված վկա)
    Որոշ դրամապանակներ համատեղելի են SegWit-ի հետ, որն ավելի արդյունավետ է օգտագործում բլոկների շղթայի ծավալը: Սա օգնում է նվազեցնել վճարները՝ նպաստելով Բիթքոյնի ցանցի մասշտաբավորմանը և հիմք է դնում երկրորդ շերտով լուծումների համար, ինչպիսին Կայծակնային ցանցն է։
  • Taproot
    Some wallets support Taproot, which can increase privacy and use blockchain space more efficiently for complex transactions such as multisig. Some Bitcoin wallets and services do not yet support sending or receiving to the Bech32m addresses (which begin with 'bc1p') which Taproot uses.

Չափանիշներ

Վերահսկողություն

Ձեր դրամական միջոցների վերահսկողություն

Լավ

Այս դրամապանակը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել Ձեր բիթքոյնները: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ կողմ չի կարող սառեցնել կամ կորցնել Ձեր միջոցները: Այնուամենայնիվ, Դուք եք պատասխանատու Ձեր դրամապանակի ավտանգության ապահովման և պահուստավորման համար:

Վավերացում

Փոփոխական վավերացում

Չեզոք

Վճարումների վավերացման գործառույթները տրամադրվում են ծրագրակազմի դրամապանակի կողմից, որն օգտագործում եք այս սարքի հետ:

Թափանցիկություն

Հիմնական թափանցիկություն

Ընդունելի

Այս դրամապանակի հատկորոշումը հանրահասանելի է: Սա նշանակում է, որ աշխարհի ցանկացած ծրագրավորող կարող է կատարել սև արկղի թեստավորում (Blackbox testing): Այնուամենայնիվ, Դուք պետք է վստահեք այս դրամապանակի մշակողներին, քանի որ հնարավոր չէ վավերացնել սարքի՝ անվտանգ պատահական սերմերի (random seeds) ստեղծումը, և ընթացիկ ծրագիրը չի կարող ստուգվել: Ձեր սարքի ներկառուցված ծրագրակազմի թարմացումը, սեփական անվտանգ պատահական սերմերի ստեղծումը կամ բազմաստորագրության օգտագործումը կարող են բարդացնել Ձեր բիթքոյնները գողանալու գործընթացը։

Միջավայր

Շատ անվտանգ միջավայր

Լավ

Այս դրամապանակը բեռնվում է անվտանգ մասնագիտացված միջավայրից, որը տրամադրում է սարքը: Սա ապահովում է համակարգչային խոցելիություններից և վնասարար ծրագրերից շատ ուժեղ պաշտպանություն, քանի որ այս միջավայրում հնարավոր չէ որևէ այլ ծրագիր տեղադրել։

Գաղտնիություն

Փոփոխական գաղտնիություն

Չեզոք

Գաղտնիության գործառույթները տրամադրվում են այն ծրագրակազմի դրամապանակով, որն օգտագործում եք տվյալ սարքի հետ:

Վճարումներ

Փոփոխական վճարների վերահսկում

Չեզոք

Վճարների վերահսկման գործառույթները տրամադրվում են ծրագրակազմի դրամապանակով, որն օգտագործում եք այս սարքի հետ:

Ledger Nano S — Ֆիզիկական (սարքային ապահովման)

Նմանատիպ Ֆիզիկական (սարքային ապահովման) Դրամապանակներ

Թերթել դրամապանակները
  • Լավ
  • Ընդունելի
  • Ուշադրություն
  • Չեզոք