Bitcoin.org-ը քո աջակցության կարիքն ունի։ Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Թերթել դրամապանակները

Համակարգչի աշխատասեղան Mac

Electrum

Electrum-ին առանձնահատուկ է արագությունն ու պարզությունն է, ռեսուրսների ցածր օգտագործումը: Այն օգտագործում է հեռավոր սերվերներ, որոնք կարգավորում են Բիթքոյն համակարգի ամենաբարդ մասերի աշխատանքը և թույլ է տալիս վերականգնել Ձեր դրամապանակը անցաբառի (secret phrase) օգնությամբ:

  • Երկգործոն նույնականացում
    Երկգործոն նույնականացումը (2FA) Ձեր դրամապանակին հավելյալ անվտանգություն ավելացնելու միջոց է: Առաջին «գործոնը» Ձեր դրամապանակի գաղտնաբառն է: Երկրորդ «գործոնը» տեքստային հաղորդագրության կամ բջջային սարքի հավելվածից ստացված հաստատման կոդն է: Երկգործոն նույնականացումը իմաստայնորեն նման է թոկեն անվտանգության սարքին, որը որոշ երկրներում բանկերը պահանջում են ինտերնետ բանկինգի համար: Վերջինիս դեպքում հավանական է, որ տվյալ ծառայությունը մատուցելու համար լինի վստահված երրորդ կողմի հասանելիության անհրաժեշտություն։
  • Bech32
    Bech32-ն հասցեի հատուկ ձևաչափ է, որը հնարավոր է դարձել SegWit-ի շնորհիվ (հավելյալ տեղեկության համար տես՝ SegWit-ի գործառույթների նկարագրությունը): Այս հասցեի ձևաչափը նաև հայտնի է որպես «bc1 հասցեներ»: Որոշ Բիթքոյն դրամապանակներ և ծառայություններ դեռ համատեղելի չեն դեպի Bech32 հասցեներ միջոցներ ուղարկելու կամ Bech32 հասցեներից միջոցներ ստանալու գործառույթի հետ։
  • Ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակ
    Որոշ դրամապանակներ, բացի ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակին ուղարկելու հնարավորությունից, կարող են կապակցվել և միանալ դրանց: Թեև գրեթե բոլոր դրամապանակները կարող են ուղարկել ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակին, մեկի հետ կապակցվելու հնարավորությունը եզակի գործառույթ է։ Այս գործառույթը թույլ է տալիս դրամական միջոցներ ուղարկել և ստանալ անմիջապես ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակից։
  • Հնաժառանգ հասցեներ (Legacy Addresses)
    Դրամապանակներից շատերը հնարավորություն ունեն միջոցներ ուղարկել և ստանալ Բիթքոյնի հնաժառանգ հասցեներով: Հնաժառանգ հասցեները սկսվում են 1-ով կամ 3-ով (ի տարբերություն bc1-ով սկսվող հասցեների): Առանց հնաժառանգ հասցեի հետ համատեղելիության, Դուք չեք կարող ստանալ բիթքոյն հին դրամապանակներից կամ փոխանակումներից:
  • Կայծակնային
    Որոշ դրամապանակներ համատեղելի են Կայծակնային ցանցում գործառնությունների հետ: Կայծակնային ցանցը նոր է և որոշ չափով փորձնական: Այն բիթքոյնի փոխանցումների հետ համատեղելի է առանց բլոկների շղթայի վրա յուրաքանչյուր գործառնությունը գրանցելու, որը հանգեցնում է գործառնությունների ավելի արագ իրականացման և ավելի ցածր վճարների:
  • Բազմաստորագրություն
    Որոշ դրամապանակներ կարող են պահանջել մեկից ավելի բանալի՝ գործառնությունը թույլատրելու համար: Սա կարող է կիրառվել պատասխանատվությունը և վերահսկողությունը մի քանի կողմերի միջև բաժանելու համար:
  • SegWit (Segregated Witness, բառացի՝ առանձնացված վկա)
    Որոշ դրամապանակներ համատեղելի են SegWit-ի հետ, որն ավելի արդյունավետ է օգտագործում բլոկների շղթայի ծավալը: Սա օգնում է նվազեցնել վճարները՝ նպաստելով Բիթքոյնի ցանցի մասշտաբավորմանը և հիմք է դնում երկրորդ շերտով լուծումների համար, ինչպիսին Կայծակնային ցանցն է։

Չափանիշներ

Վերահսկողություն

Ձեր դրամական միջոցների վերահսկողություն

Լավ

Այս դրամապանակը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել Ձեր բիթքոյնները: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ կողմ չի կարող սառեցնել կամ կորցնել Ձեր միջոցները: Այնուամենայնիվ, Դուք եք պատասխանատու Ձեր դրամապանակի ավտանգության ապահովման և պահուստավորման համար:

Վավերացում

Պարզեցված վավերացում

Ընդունելի

Այս դրամապանակն օգտագործում է SPV (կամ SPE` հատուկ նպատակային միավոր) և պատահական սերվերներ ցանկից: Սա նշանակում է, որ վճարումները հաստատելիս երրորդ կողմերի հանդեպ քիչ վստահություն է պահանջվում։ Այնուամենայնիվ, այն այնքան էլ ապահով չէ, որքան Բիթքոյնի միջուկի (Bitcoin Core) նման ամբողջական հանգույցը:

Թափանցիկություն

Հիմնական թափանցիկություն

Ընդունելի

Այս դրամապանակի մշակողները հրապարակում են ծրագրակազմի ընթացիկ ծրագիրը: Սա նշանակում է, որ աշխարհի ցանկացած ծրագրավորող կարող է ստուգել այն: Այնուամենայնիվ, Դուք պետք է վստահեք այս դրամապանակի մշակողներին վերջնական ծրագրակազմը տեղադրելիս կամ թարմացնելիս, քանի որ այն կառուցված չէ դետերմինիստականորեն, ինչպես Բիթքոյնի միջուկը:

Միջավայր

Երկգործոն նույնականացում

Ընդունելի

Այս դրամապանակը կարող է օգտագործվել անապահով միջավայրից: Սակայն, այս ծառայությունը պահանջում է երկգործոն նույնականացում: Սա նշանակում է, որ Ձեր բիթքոյնները գողանալու համար անհրաժեշտ է մուտք գործել բազմաթիվ սարքեր կամ հաշիվներ:

Գաղտնիություն

Հիմնական գաղտնիություն

Ընդունելի

Կանխում է Ձեր վճարումների լրտեսումը

Ընդունելի

Այս դրամապանակը բարդացնում է Ձեր հաշվեկշռի և վճարումների լրտեսումը պտտվող հասցեների միջոցով: Սակայն, ամեն անգամ վճարում պահանջելիս Դուք պետք է օգտագործեք նոր Բիթքոյն հասցե։

Հրապարակում է տեղեկատվություն երրորդ կողմին

Ուշադրություն

Այս դրամապանակն օգտագործում է կենտրոնական սերվերներ, որոնք կարող են իրար հետ կապել Ձեր վճարումները և մուտքագրել Ձեր IP հասցեն:

Tor-ը կարող է օգտագործվել

Ընդունելի

Այս դրամապանակը թույլ է տալիս տեղադրել և օգտագործել Tor-ը որպես միջնորդ մարմին, որպեսզի թույլ չտա հարձակվողներին կամ համացանցի ծառայություններ մատուցողներին (Internet service providers) Ձեր վճարումները կապել Ձեր IP հասցեին:

Վճարումներ

Վճարումների բացարձակ վերահսկողություն

Լավ

Այս դրամապանակը տալիս է վճարումները լիովին վերահսկելու հնարավորություն: Սա նշանակում է, որ այս դրամապանակը թույլ է տալիս փոխել վճարները RBF («Փոխարինում ըստ վճարի») գործառույթի կամ CPFP (բառացի՝ «Երեխան վճարում է ծնողների համար») գործառույթի օգնությամբ դրամական միջոցների ուղարկումից հետո: Այս դրամապանակը նաև տրամադրում է վճարների առաջարկներ, որոնք հիմնված են ցանցի ընթացիկ պայմանների վրա, որպեսզի Ձեր գործառնությունները հաստատվեն ժամանակին և առանց ավելորդ վճարումներ կատարելու։

Electrum — Mac

Նմանատիպ Mac Դրամապանակներ

Թերթել դրամապանակները
  • Լավ
  • Ընդունելի
  • Ուշադրություն
  • Չեզոք