Bitcoin.org-ը քո աջակցության կարիքն ունի։ Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Թերթել դրամապանակները

Համակարգչի աշխատասեղան Windows

Armory

Armory-ն առաջադեմ Բիթքոյն ծրագրակազմ է, որն ընդլայնում է իր հնարավորությունները Բիթքոյնի փորձառու օգտատերերի համար: Այն առաջարկում է պահուստավորման և գաղտնագրման բազմաթիվ հնարավորություններ, ինչպես նաև թույլ է տալիս անցանց համակարգիչներում միջոցները պահել անվտանգ սառը պահեստում։

  • Ամբողջական հանգույց
    Որոշ դրամապանակներ ամբողջովին վավերացնում են գործառնություններն ու բլոկները: Գրեթե բոլոր ամբողջական հանգույցներն օգնում են ցանցին՝ ընդունելով այլ ամբողջական հանգույցներից գործառնություններ ու բլոկներ, վավերացնելով այդ գործառնություններն ու բլոկները, այնուհետև դրանք փոխանցելով հետագա ամբողջական հանգույցներին:
  • Հնաժառանգ հասցեներ (Legacy Addresses)
    Դրամապանակներից շատերը հնարավորություն ունեն միջոցներ ուղարկել և ստանալ Բիթքոյնի հնաժառանգ հասցեներով: Հնաժառանգ հասցեները սկսվում են 1-ով կամ 3-ով (ի տարբերություն bc1-ով սկսվող հասցեների): Առանց հնաժառանգ հասցեի հետ համատեղելիության, Դուք չեք կարող ստանալ բիթքոյն հին դրամապանակներից կամ փոխանակումներից:
  • Բազմաստորագրություն
    Որոշ դրամապանակներ կարող են պահանջել մեկից ավելի բանալի՝ գործառնությունը թույլատրելու համար: Սա կարող է կիրառվել պատասխանատվությունը և վերահսկողությունը մի քանի կողմերի միջև բաժանելու համար:
  • SegWit (Segregated Witness, բառացի՝ առանձնացված վկա)
    Որոշ դրամապանակներ համատեղելի են SegWit-ի հետ, որն ավելի արդյունավետ է օգտագործում բլոկների շղթայի ծավալը: Սա օգնում է նվազեցնել վճարները՝ նպաստելով Բիթքոյնի ցանցի մասշտաբավորմանը և հիմք է դնում երկրորդ շերտով լուծումների համար, ինչպիսին Կայծակնային ցանցն է։

Չափանիշներ

Վերահսկողություն

Ձեր դրամական միջոցների վերահսկողություն

Լավ

Այս դրամապանակը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել Ձեր բիթքոյնները: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ կողմ չի կարող սառեցնել կամ կորցնել Ձեր միջոցները: Այնուամենայնիվ, Դուք եք պատասխանատու Ձեր դրամապանակի ավտանգության ապահովման և պահուստավորման համար:

Վավերացում

Ամբողջական վավերացում

Լավ

Այս դրամապանակը պահանջում է տեղադրել ամբողջական հանգույց-ծրագրակազմ, որը վավերացնում և փոխանցում է գործառնությունները Բիթքոյնի ցանցում: Սա նշանակում է, որ վճարումները ստուգելիս կամ հաստատելիս երրորդ կողմի հանդեպ վստահություն չի պահանջվում: Ամբողջական հանգույցներն ապահովում են անվտանգության ամենաբարձր մակարդակը և կարևոր են ցանցը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, դրանք պահանջում են ավելի շատ ծավալ (ավելի քան 750 ԳԲ), թողունակություն և սկզբնական համաժամեցման ավելի երկար ժամանակ:

Թափանցիկություն

Հիմնական թափանցիկություն

Ընդունելի

Այս դրամապանակի մշակողները հրապարակում են ծրագրակազմի ընթացիկ ծրագիրը: Սա նշանակում է, որ աշխարհի ցանկացած ծրագրավորող կարող է ստուգել այն: Այնուամենայնիվ, Դուք պետք է վստահեք այս դրամապանակի մշակողներին վերջնական ծրագրակազմը տեղադրելիս կամ թարմացնելիս, քանի որ այն կառուցված չէ դետերմինիստականորեն, ինչպես Բիթքոյնի միջուկը:

Միջավայր

Խոցելի միջավայր

Ուշադրություն

Այս դրամապանակը կարող է բեռնվել վնասարար ծրագրերի համար խոցելի համակարգիչներում: Ձեր համակարգչի անվտանգությունը, ուժեղ անցաբառի օգտագործումը, Ձեր միջոցների մեծ մասը սառը պահեստ տեղափոխելը կամ երկգործոն նույնականացման հնարավորությունը կարող են բարդացնել Ձեր բիթքոյնները գողանալու գործընթացը:

Գաղտնիություն

Բարելավված գաղտնիություն

Լավ

Կանխում է Ձեր վճարումների լրտեսումը

Ընդունելի

Այս դրամապանակը բարդացնում է Ձեր հաշվեկշռի և վճարումների լրտեսումը պտտվող հասցեների միջոցով: Սակայն, ամեն անգամ վճարում պահանջելիս Դուք պետք է օգտագործեք նոր Բիթքոյն հասցե։

Խուսափում է տեղեկատվության հրապարակումից

Ընդունելի

Վճարում ստանալիս կամ ուղարկելիս այս դրամապանակը տեղեկատվություն չի հրապարակում ցանցի օգտատերերին:

Tor-ը կարող է օգտագործվել

Ընդունելի

Այս դրամապանակը թույլ է տալիս տեղադրել և օգտագործել Tor-ը որպես միջնորդ մարմին, որպեսզի թույլ չտա հարձակվողներին կամ համացանցի ծառայություններ մատուցողներին (Internet service providers) Ձեր վճարումները կապել Ձեր IP հասցեին:

Վճարումներ

Վճարումների բացարձակ վերահսկողություն

Լավ

Այս դրամապանակը տալիս է վճարումները լիովին վերահսկելու հնարավորություն: Սա նշանակում է, որ այս դրամապանակը թույլ է տալիս փոխել վճարները RBF («Փոխարինում ըստ վճարի») գործառույթի կամ CPFP (բառացի՝ «Երեխան վճարում է ծնողների համար») գործառույթի օգնությամբ դրամական միջոցների ուղարկումից հետո: Այս դրամապանակը նաև տրամադրում է վճարների առաջարկներ, որոնք հիմնված են ցանցի ընթացիկ պայմանների վրա, որպեսզի Ձեր գործառնությունները հաստատվեն ժամանակին և առանց ավելորդ վճարումներ կատարելու։

Armory — Windows

Նմանատիպ Windows Դրամապանակներ

Թերթել դրամապանակները
  • Լավ
  • Ընդունելի
  • Ուշադրություն
  • Չեզոք