Bitcoin.org-ը քո աջակցության կարիքն ունի։ Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Թերթել դրամապանակները

Հեռախոս Android

Bither

Bither-ը պարզ և անվտանգ դրամապանակ է։ Հատուկ մշակված սառը/տաք ռեժիմների շնորհիվ այս դրամապանակն առաջարկում է և՛ անվտանգություն, և՛ պարզություն: Bither's XRANDOM-ն օգտագործում է բազմաթիվ էնտրոպիական աղբյուրներ, որպեսզի օգտատերերի համար ստեղծի իրական պատահական թվեր:

  • Հնաժառանգ հասցեներ (Legacy Addresses)
    Դրամապանակներից շատերը հնարավորություն ունեն միջոցներ ուղարկել և ստանալ Բիթքոյնի հնաժառանգ հասցեներով: Հնաժառանգ հասցեները սկսվում են 1-ով կամ 3-ով (ի տարբերություն bc1-ով սկսվող հասցեների): Առանց հնաժառանգ հասցեի հետ համատեղելիության, Դուք չեք կարող ստանալ բիթքոյն հին դրամապանակներից կամ փոխանակումներից:
  • SegWit (Segregated Witness, բառացի՝ առանձնացված վկա)
    Որոշ դրամապանակներ համատեղելի են SegWit-ի հետ, որն ավելի արդյունավետ է օգտագործում բլոկների շղթայի ծավալը: Սա օգնում է նվազեցնել վճարները՝ նպաստելով Բիթքոյնի ցանցի մասշտաբավորմանը և հիմք է դնում երկրորդ շերտով լուծումների համար, ինչպիսին Կայծակնային ցանցն է։

Չափանիշներ

Վերահսկողություն

Ձեր դրամական միջոցների վերահսկողություն

Լավ

Այս դրամապանակը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել Ձեր բիթքոյնները: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ կողմ չի կարող սառեցնել կամ կորցնել Ձեր միջոցները: Այնուամենայնիվ, Դուք եք պատասխանատու Ձեր դրամապանակի ավտանգության ապահովման և պահուստավորման համար:

Վավերացում

Պարզեցված վավերացում

Ընդունելի

Այս դրամապանակն օգտագործում է SPV (կամ SPE` հատուկ նպատակային միավոր) և Բիթքոյնի ցանցը: Սա նշանակում է, որ վճարումները հաստատելիս երրորդ կողմերի հանդեպ շատ քիչ վստահություն է պահանջվում: Այնուամենայնիվ, այն այնքան էլ անվտանգ չէ, որքան Բիթքոյնի միջուկի (Bitcoin Core) նման ամբողջական հանգույցը:

Թափանցիկություն

Հիմնական թափանցիկություն

Ընդունելի

Այս դրամապանակի մշակողները հրապարակում են ծրագրակազմի ընթացիկ ծրագիրը: Սա նշանակում է, որ աշխարհի ցանկացած ծրագրավորող կարող է ստուգել այն: Այնուամենայնիվ, Դուք պետք է վստահեք այս դրամապանակի մշակողներին վերջնական ծրագրակազմը տեղադրելիս կամ թարմացնելիս, քանի որ այն կառուցված չէ դետերմինիստականորեն, ինչպես Բիթքոյնի միջուկը:

Միջավայր

Անվտանգ միջավայր

Ընդունելի

Այս դրամապանակը բեռնվում է բջջային հեռախոսներում, որտեղ հավելվածները սովորաբար մեկուսացված են: Սա ապահովում է վնասարար ծրագրակազմից լավ պաշտպանություն, չնայած բջջային հեռախոսները սովորաբար ավելի հեշտ է գողանալ կամ կորցնել: Գաղտնաագրելով Ձեր բջջային հեռախոսը և պահուստավորելով Ձեր դրամապանակը Դուք կարող եք նվազեցնել վերոնշյալ ռիսկերը։

Գաղտնիություն

Հիմնական գաղտնիություն

Ընդունելի

Կանխում է Ձեր վճարումների լրտեսումը

Ընդունելի

Այս դրամապանակը բարդացնում է Ձեր հաշվեկշռի և վճարումների լրտեսումը պտտվող հասցեների միջոցով: Սակայն, ամեն անգամ վճարում պահանջելիս Դուք պետք է օգտագործեք նոր Բիթքոյն հասցե։

Հրապարակում է սահմանափակ տղեկատվություն օգտատերերին

Ուշադրություն

Ցանցի օգտատերերը կարող են մուտքագրել Ձեր IP հասցեն և վճարում ստանալու կամ ուղարկելու ժամանակ Ձեր վճարումները իրար կապակցել։

Tor-ի հետ անհամատեղելիություն

Ուշադրություն

Այս դրամապանակը Ձեզ թույլ չի տալիս օգտագործել Tor-ը, որպեսզի հարձակվողները կամ համացանցի ծառայություններ մատուցողները չկարողանան կապել Ձեր վճարումները Ձեր IP հասցեի հետ:

Վճարումներ

Կայուն վճարների առաջարկներ

Ուշադրություն

Այս դրամապանակը չի տրամադրում որևէ վճարման առաջարկ, որը հիմնված է ցանցի ընթացիկ պայմանների վրա: Սա նշանակում է, որ Ձեր գործառնությունները կարող են հետաձգվել, եթե ընտրված վճարումը չափազանց ցածր է, կամ նշանակում է, որ Դուք կարող եք կատարել չափազանց բարձր վճարում:

Bither — Android

Նմանատիպ Android Դրամապանակներ

Թերթել դրամապանակները
  • Լավ
  • Ընդունելի
  • Ուշադրություն
  • Չեզոք